ԱԺ այսօրվա նիտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը: Նա նկատեց, որ ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության հարցերը, ՀՀԿ և ՕԵԿ նախընտրական ծրագրերի դրույթներն, ինչպես նաև ԱԺ խմբակցությունների ծրագրերում առկա կետերը, որոնք չեն հակասում իրենց ծրագրին:
Տիգրան Սարգսյանը նկատեց, որ Կառավարությունը պարտավոր է նոր լիցք հաղորդել ազգային կարողություններին: «Մեր քաղաքական թիմի ընդդիմախոսները, ինչպես նաև ոչ վաղ անցյալում մեր գործընկերները, մեզ բազմաթիվ մեղքեր են վերագրում, մենք չենք զբաղվել ամբոխահաճո նախաձեռնություններով, իսկ այդ քննադատությունը երբեմն եղել է արդարացի, երբեմն պոպուլիստական: Սակայն մենք լավ ենք պատկերացնում այն իրականությունը, որում ապրում ենք, մենք տեղյակ ենք առկա հինմնաախնդիրներին՝ գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա»,- ասաց վարչապետը և նշեց, որ անցնող տարիներին մեծ ջանքեր են գործադրել՝ հաղթահարելու տնտեսական համակարգի խոցելիությունը և այսօր ավելի բարենպաստ հիմք կան շարունականական տնտեսկան աճ ապահովելու համար:
Կառավարության ղեկավարը թվարկեց անցած տարիներին ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները. «Մենք կանգնեցինք գյուղացու կողքին և հետևողականորեն օժանդակում ենք նրան: Շուտով կսկսենք գյուղատնտեսության համատարած հաշվառումը: Սոցիակլական ոլորտում բացահայտեցինք կոռուպցիոն երևույթներ, որոնք հսկայական վնաս էին հասցնում պետությանը, այդ խնայողությունների հաշվին ավելացրեցինք կենսաթոշակները»,- ասաց նա:
Նա նկատեց, որ դեռևս շատ ակնալինքեր կան: Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ ապահովելու են բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, կուտակային կենսաթոշակային ծրագրի իրագործում, աշխտավարձերի բարձրացում, կրթության որակի բարձրացում և հասանելություն, հասանելության և որակի բարձրացում առողջապահության ոլորտում, պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերականգնում՝ նպատակային աջկցության միջոցով, փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայամանների ստեղծում:
«Պետք է կազմակերպվենք, դառնանք մարտունակ պետություն: Անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը պետական շահի նկատմամբ, սրա շնորհիվ մենք կունենանք ապահով պետություն: Պատահական չէ, որ անցած ԱԺ ընտրություններին մենք մասնակցեցինք «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով, իսկ նախագահի ընտրություններին՝ «Դեպի ապահով Հայաստան», սրանք մեր ապագայի տեսլականն են, որը արժանացավ մեր հասարակության վստահությանը»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ կարևորագույն փոփոխությունը մտածելակերպի, վարքագծային կանոնների փոփոխությունն է, որը կստեղծի օրինապահ միջավայր:
«Սա հեղափոխություն է, որը մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, փողոցներում, այլ մեր մտածելակերպում: Այս ծրագիրը մեծ ծավալի աշխատանք է ենթադրում, երբեմն ցավալի որոշումներով և ոչ ակնառու արդյունքներով, մենք ակնկալում ենք ընդդիմության և այլընտրանքային քաղաքական ուժերի, քաղաքացիական հասրակաության և պետության ապագայով մտահոգ յուրաքանչյուր մարդու աջակցությունը»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:
Կառավարությունը խոստանում է նվիրական և քրտնաջան աշխատանք: