Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում մասնակցում է միջազգային մրցաշարի:
Երեք տուրից հետո նա ունի 2,5 միավոր և կես քայլով է հետ մնում միանձնյա առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Դոբրովից (Ռուսաստան): Մրցաշարին մասնակցում են 101 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը: