
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հերթական աշխատանքային շրջայցն է կատարել քաղաքի կենտրոնական փողոցներով և անձամբ ծանոթացել քաղաքի տարբեր հատվածներում ընթացող բարենորոգման աշխատանքներին ու զրուցել շինարարների հետ:
Շրջայցի ընթացքում քաղաքապետը զրուցել է մի շարք խանութների և սպասարկման օբյեկտների ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով վերջիններիս ավելի ուշադիր լինեն իրենց կողմից շահագործվող օբյեկտներին հարող տարածքների մաքրությանը: Շրջայցի ավարտից հետո քաղաքապետը հրավիրվել է խորհրդակցություն, հայտնում են Գյումրու քաղաքապետարանից: