21 մայիսի 2013 - 12:45 AMT
Կալիֆորնիայում կհանդիպեն ԱՄՆ և Չինաստանի ղեկավարները

Հունիսի 7-8-ը Կալիֆորնիայում տեղի կունենա գագաթաժողով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի մասնակցությամբ, հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Դա կլինի նրանց առաջին հանդիպումը: Հավանաբար, բանավեճի թեմաներից մեկը կլինի Հյուսիսային Կորեան: ԱՄՆ-ն նաև մտահոգված է կիբերհարձակումներով, որոնք, նրա կարծիքով, Չինաստանից են կատարվում: