21 մայիսի 2013 - 12:18 AMT
Իսրայելը գնդակոծել է Սիրիայի տարածքը՝ իսրայելյան պարեկախմբի վրա հարձակվելուն ի պատասխան

Իսրայելի զինվորականները պատասխանել են Սիրիայի կողմից իսրայելյան պարեկախմբի գնդակոծությանը:

Բանակի մամլո ծառայության աշխատակցուհին «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է, որ սիրիացիների կողմից վնասվել է իսրայելյան զինվորական ավտոմեքենան: Տուժածների մասին ոչինչ չի ասվում:

Սա երկու շաբաթում արդեն 5-րդ գնդակոծությունն է Սիրիայի կողմից և առաջինը, որին իսրայելցիները պատասխանել են պատասխան կրակով: