21 մայիսի 2013 - 12:37 AMT
Շտապօգնության մեքենան Խարբերդում արգելափակվել էր ցեխի մեջ

Երեկ երեկոյան` ժամը 21.30-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում` Ձորի փողոցի 126/72 տան մոտակայքում, շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս: