21 մայիսի 2013 - 13:40 AMT
Սերգեյ Լավրով. Ղարաբաղյան հակամարտությունը կարող են լուծել միայն շահագրգիռ կողմերը

Ադրբեջանն ու Հայաստանը մեր հարևաններն են, իսկ կայունությունը Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունն է: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ռուսաստանը հենց սկզբից մասնակցել է ղարաբաղյան կարգավորմանը: «Մենք ամեն կերպ աշխատում ենք առաջ տարնել կարգավորումը տարբեր ձևաչափերում: Մենք դարձանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ»,-նշել է նա:

Ըստ Լավրովի, առաջնահերթ խնդիրն այն է, որ հիմնական սկզբունքները վերափոխվեն հետագա քայլերի: «Այնպես որ այդ գործընթացներին պետք է աջակցել: Մենք հետագայում ևս բոլոր պայմանները կստեղծենք, թեև հասկանալի է, որ հակամարտությունը կարող են լուծել միայն շահագրգիր կողմերը, իսկ մենք միայն կօգնենք: «Հետագայում ևս փոխզիջումներ կորոնենք: Աշխատանքը շարունակվում է»,-հավելել է նա, հայտնում է mid.ru-ն: