
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ եղանակ, մայիսի 22-ին օրվա 2-րդ կեսին ամպամածություն և կարճատև անձրև ու ամպրոպ է հնարավոր միայն Սյունիքում և Վայոց Ձորում: Հնարավոր է քամի 15-18մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում նաև շաբաթվա 2րդ կեսին:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ: Ցերեկը սպասվում է +23+25, երեկոյան +17+19 աստիճան տաքություն: