22 մայիսի 2013 - 12:49 AMT
Կոսովոն և Սերբիան չեն եկել համաձայնության

Սերբիայի ու Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչն ու Հաշիմ Տաչին մայիսի 21-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնեցնել հարաբերությունների կարգավորման մասին ապրիլի 19-ին նախաստորագրված համաձայնության կատարման մեխանիզմը: Վարչապետների հաջորդ հանդիպումը ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի միջնորդությամբ տեղի կունենա այսօր:

Խնդրի լուծումն ունի առանցքային նշանակություն Սերբիայի համար, քանի որ առանց դրա չի նշանակվի Եվրամիությանն անդամակցելու մասին բանակցությունների մեկնարկը: