22 մայիսի 2013 - 18:26 AMT
Երևան-Սևան ճաապարհին բախվել են 6 մեքենա

Մայիսի 21-ին, ժամը 22.50-ին, Երևան-Սևան ճաապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶ-33022», «Ֆորդ Տրանզիտ», «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, իսկ «ՎԱԶ-21099»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Կատարվում է քննություն: