Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկակար ծառայություն Սիփանի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Սիփան գյուղի բնակիչ Ա. Իբոյանին պատկանող 23 գլուխ ոչխար:
Դեպքի մասին տեղյակ է պահվել գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ:
Սիփանի գյուղապետ Թենգիզ Մամոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գյուղացուն օգնություն է տրամադրվելու: «Մենք հանձնաժողով ենք ստեղծել, վնասի չափը արձանագրել ենք, մի օրինակը կուղարկենք կառավարություն, մի օրինակը մարզպետարան և մի օրինակն էլ` ԱԻՆ»,- ասաց գյուղապետը: