23 մայիսի 2013 - 13:41 AMT
Զինվորականի դաժան սպանությունը Լոնդոնում կարող է ահաբեկչություն լինել

Զինվորականի դաժան սպանությունը Լոնդոնում կարող է ահաբեկչություն լինել: Հարձակումը տեղի է ունեցել կայազորի շրջանում: Ըստ ականատեսների, երկու հարձակվողները դանակով ու մաչետեով զինված, բղավում էին «Ալլահ աքբար»: Սպանելով իրենց զոհին, նրանք մոտ 20 րոպե ոստիկանությանն էին սպասում: Ոստիկանությունը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Երկու հարձակվողները վիրավոր են, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունը միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ընդհանտել է իր այցը Ֆրանսիա և վերադարձել է Լոնդոն: