23 մայիսի 2013 - 12:46 AMT
ԱՄՆ-ն իր չորս քաղաքացիներին Պակիստանում ու Եմենում սպանել է դրոնների միջոցով

ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես խոստովանել են, որ 2009թ. ի վեր ԱՄՆ չորս քաղաքացիներ են զոհվել Պակիստանում ու Եմենում ամերիկյան անօդաչու սարքերի գրոհների միջոցով, հայտնում է CBS News-ը: Այդպիսի հայտարարություն է արել սենատորին հղած նամակում ԱՄՆ գլխավոր քարտուղար Էրիկ Հոլդերը:

Հոլդերի խոստովանությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքացիներ են սպանվել երկրի սահմաններից դուրս անօդաչու սարքերի գրոհների ժամանակ, առաջինն էր Օբամայի օրոք: Այդ տվյալները հրապարակելու հրահանգը Հոլդերին անձամբ Օբաման է տվել: