23 մայիսի 2013 - 18:42 AMT
Գազի սակագնի վերաբերյալ ընթացող դռնփակ նիստին մասնակցելու են նաև ակտիվիստներն ու լրագրողները

Քիչ առաջ ակտիվիստները ԱԺ աշխատակազմի ղեկավարին փոխանցեցին իրենց պահանջը, ըստ որի խնդրում էին թույլ տալ հանրային սեկտորին մասնակցել գազի սակագնի վերաբերյալ ընթացող դռնփակ նիստին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանը համաձայնել է, որ նիստին մասնակցեն 5 ակտիվիստներ և ԱԺ հավատարմագրված լրագրողները: Ակտիվիստներից նիստին կմասնակցեն չորսը:

Հիշեցնենք, որ ԱԺ շենքի դիմաց շարունակվում է գազի սակագնի դեմ բողոքող քաղաքացիների կազմակերպած ակցիան: