23 մայիսի 2013 - 18:57 AMT
«Ալաշկերտը» 1:0 հաշվով հաղթել է Հայաստանի Մ-19 տ. հավաքականին

Մայիսի 23-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականն անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում շարունակվող մարզական հավաքի շրջանակներում: Հավաքականի մրցակիցը Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող «Ալաշկերտ» էր, որն էլ նվազագույն հաշվով առավելության է հասել: