
Մեկ շաբաթ առաջ Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչյա Սարգսյանի վիճակում շատ փոքր դրական փոփխություն կա: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Մի փոքր բարելավում կա, բայց երեխան դեռ ծանր վիճակում է», - ասաց նա:
Հրաչյա Սարգսյանը կոմայի մեջ է, նրա վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում: Նույն միջադեպի հետևանքով է հրազենային վնասվածքից մահացել 19-ամյա Լյուքս Ստեփանյանը: