
ԱԺ շենքի մոտ գազի սակագնի բարձրացման դեմ ակցիա անցկացնող քաղաքացիները քիչ առաջ որոշեցին ստորագրահավաք սկսել ՝պահանջելով հացի գնի բարձրացում:
«Պահանջում ենք հացը թանկացնել ու ավելի ընդգծել մեր էլիտարությունը»,-ասում են ակտիվիստները:
Նրանցից մեկը արձանագրեց, որ եթե թանկացրել են գազի հետ կապ չունեցող ապրանքատեսակներ, թող թանկացնեն նաև հացը:
«Կաթնամթերքը ինչու են թանկացրել, կովերը գազո՞վ են սնվում»,-ասաց տիկին Աստղիկը:
Նշենք, որ այս ստորագրահավաքը մի խումբ կանանց նախաձեռնությունն էր, այժմ ակցիայի մասնակիցները հեռանում են: