24 մայիսի 2013 - 11:44 AMT
ՄԱԿ. Չինաստանն առաջարկել է իր խաղաղապահներին գործուղել Մալի

Չինաստանն առաջարկել է իր զորքերը ևս ընդգրկել Մալիում ՄԱԿ խաղաղապահ առաքելության կազմում: Ապստամբ իսլամիստները Մալիում վերահսկում էին երկրի հյուսիսը, մինչև որ նրանց դուրս մղեցին կառավարական ուժերը ֆրանսիացիների օգնությամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը ՄԱԿ ներկայացուցչի վրա հղումով:

ՄԱԿ վարչության մամլո քարտուղարն ասել է, որ խոստումներ և իրենց ավանդը ներդնելու առաջարկներ է ստացել աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Չինաստանից: Ըստ այլ աղբյուրների, Չինաստանն առաջարկել է 150 զինվոր գործուղել և մոտ 600 խաղաղապահների: