
Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները շարունակում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Ժամը 13:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 9 ավտոմեքենա, իսկ մարզերում` 16 ավտոմեքենա: