24 մայիսի 2013 - 19:33 AMT
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու կողքին ծածանվում է ՀՀ պետական դրոշը

Թբիլիսիում, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անվան զբոսայգում նրա կիսանդրու կողքին ծածանվում է Հայաստանի պետական դրոշը: Այս մասին գրում է russian.eurasianet.org-ը և մանրամասնում, որ «անհարմար իրավիճակը ստեղծվել էր դեռ մայիսի 10-ից` Ադրբեջանում Հ.Ալիևի ծննդյանը նվիրված ծաղիկների տոնից առաջ: Այդ օրը դրոշն անհետացել է, իսկ հաջորդ օրը նույն խորհրդավոր պայմաններում, հայտնվել է»:

Լրատվամիջոցին չի հաջողվել ճշտել, թե ում նախաձեռնությամբ և ինչու է ստեղծվել իրավիճակը: ՀՀ դրոշի կողքին նաև ԱՄՆ, Իսրայելի, Վրաստանի և ԵՄ դրոշներն են ծածանվում: