16 հունվարի 2006 - 17:30 AMT
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ահազանգել Է ԱՄՆ գլխավոր եկեղեցիներին հայկական խաչքարերի ոչնչացման մասին
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը (ՀԴԱՀ) ահազանգել Է ԱՄՆ գլխավոր եկեղեցիներին եւ կրոնական կազմակերպություններին ադրբեջանցիների կողմից Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանատունը ավերելու կապակցությամբ: Անցյալ շաբաթ ուղարկված նամակներին կից հանձնախումբը ներկայացրել է նաեւ DVD-֊ներ, որոնք պարունակում են իրական կադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մեծ մուրճերով ոչնչացնում Հայ Առաքելական եկեղեցու սրբավայրերից մեկը: 7-րդ դարի այս գերեզմանատունը ժամանակին ուներ 10 հազար խաչքար: DVD-֊ներում ներկայացված են նաեւ լուսանկարներ, որոնցում պատկերված է գերեզմանատունը նախքան սրբապղծումը եւ դրանից հետո, հաղորդում է ՀԴԱՀ-ն: