25 մայիսի 2013 - 11:33 AMT
Մարադոնան զրկվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոմսերից

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Մարադոնան զրկվել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կայանալիք «Բորուսիա»-«Բավարիա» խաղի տոմսերից: Նրա անունով ամրագրված տոմսերը գնվել են, հայտնում է Corriere dello Sport-ը: Ըստ Անջելո Պիզանիի, որը վարում է Մարադոնայի գործերը, նա դիմել է ՈւԵՖԱ նախագահ Միշե Պլատինիին, խնդրելով պարզաբանել իրավիճակը, հայտնում է «Ինտերֆաքսը»: