25 մայիսի 2013 - 11:56 AMT
«Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» խորագրով գիտաժողով․ օր 2-րդ

Այսօր «Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» խորագրով միջազգային 9-րդ գիտաժողովի 2-րդ աշխատանքային օրն է։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ-ի նախաձեռնությամբ:

Եռօրյա գիտաժողովը նվիրված է ժամանակակից միկրո- և նանոէլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների, ինչպես նաև սարքերի ֆիզիկայի զարգացման ուղիների և ձեռքբերումների ամփոփմանը:

«Վստահությամբ ուզում եմ նշել, որ այս գիտաժողովը շարունակական բնույթ է ունենալու, քանի որ այն մեզ տալիս է գիտական դպրոցի ընդլայնում, ճանաչում միջազգային ոլորտում, գիտական հիմքերի ամրապնդում և արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության հեռանկարներ»,-ասել է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:

Գիտաժողովի ժամանակ զեկույցներն ու նիստերը ներկայացվում են 4 բաժիններով՝ «Կիսահաղորդչային նոր նյութերի ստացում և բնութագրում», «Ինտեգրալ սխեմաների մշակում և ձևավորում», «Նանոտեխնոլոգիա» և «Ցածր չափային համակարգեր»:

Մայիսի 26-ին գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան եկած հյուրերը կայցելեն Խոր Վիրապ։