25 մայիսի 2013 - 13:24 AMT
Ճապոնիայի արևելքում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ

4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արևելքում: Ըստ ազգային օդերևութաբանական վարչության հաղորդագրության, էպիկենտրոնը գտնվում էր Ֆուկուսիմայի նահանգում, օջախը գտնվում էր 60կմ խորության վրա:

Տուժածների ու ավերածությունների մասին ոչինչ չի ասվում: Ցունամիի սպառնալիք չկա: