11 մարդ է տուժել Դաղստանի ՆԳՆ շենքի մոտ ավտոմեքենայի պայթյունից, հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Վիրավորվել է ոստիկանության 3 աշխատակից և 8 քաղաքացիական անձ: Երկու ոստիկաններ, որոնք տուժել են Մախաչկալայում, ծանր վիճակում են:
ՌԴ ԱԻՆ-ը մտադիր է ինքնաթիռ ուղարկել Մախաչկալա վիրավորներին տարհանելու և Մոսկվա բուժման տեղափոխելու համար:
Ըստ նախնական տվյալների, պայթյունն իրականացրել է մահապարտ կինը: Փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: