27 մայիսի 2013 - 14:00 AMT
Սաուդյան Արաբիայի թագավորը կլինիկական մահ է տարել

Սաուդյան Արաբիայի 88-ամյա թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզի Ալ Սաուդը կլինիկական մահ է տարել: Հաղորդագրության մեջ ասվում է, որ թագավորի կյանքը պահպանում է թոքերի արհեստական օդափոխության սարքը: Թագավորության պաշտոնական աղբյուրները այդ տեղեկությունը չեն մեկնաբանում:

Աբդալլա թագավորը ամուսնացել է 13 անգամ, նա ունի, առնվազն, 35 երեխա: Այս տարվա սկզբին Forbes-ը գնահատել է թագավորի կարողությունը 63,2 մլրդ դոլար: