27 մայիսի 2013 - 21:28 AMT
Արցախի նախագահը «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել բարերար Սերգեյ Համբարձումյանին

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար և նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերգեյ Համբարձումյանը նույն եռանդով կշարունակի սատարել Արցախի զարգացման ու զորացման գործին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: