28 մայիսի 2013 - 12:15 AMT
Կալիֆորնիայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 100 մարդ

Կալիֆորնիայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 100 մարդ: Այդ մասին հայտնում է Associated Press-ը: Հրդեհը սկսվել է Լոս-Պադրես ազգային զբոսայգում և արագ տարածվել է չոր եղանակի և քամու պատճառով, որի արագությունը հասնում էր 32 կմ/ժ:

Հրդեհման մակերեսը կազմում է մոտ 2 հազար քմ: