28 մայիսի 2013 - 13:08 AMT
«Գազպրոմը» մտադիր է պահպանել շուկայի 75 տոկոսը մինչև 2020 թվականը

«Գազպրոմը» մտադիր է պահպանել շուկայի 75 տոկոսը մինչև 2020 թվականը` չբացառելով նաև աճի հավանականությունը, մամլո ասուլիսում հայտարարել է վարչության անդամ, մարքեթինգի դեպարտամենտի պետ Կիրիլ Սելեզնյովը:

Ներքին ռուսական շուկայում «Գազպրոմի» չափաբաժինը 2012թ. կրճատվել է մինչև 73 տոկոս՝ 2011թ. 76 տոկոսի դիմաց, հայտնում է «Փրայմ» գործակալությունը:

Թոփ մենեջերը գտնում է, որ «Գազպրոմի» մասնաբաժինը կպահպանվի և նույնիսկ կաճի նոր սպառողների ու գազիֆիկացիայի հաշվին, այդ թվում Հեռավոր Արևելքում ու Սիբիրում: