Իրանի խորհրդարանը երեքշաբթի օրը խոսնակի պաշտոնում վերընտրել է Ալի Լարիջանիին, հայտնում է «ՌԻԱ Նովստին»: Նա ստացել է 252 ձայնից 213-ը, 26 պատգամավորներ ձեռնպահ են մնացել: Լարիջանիի մրցակիցը՝ Ահմադ Բահշաեշ Արդեստանիին հաջողվել է ստանալ 13 քվե:
Լարիջանին երկրորդ տարին անընդմեջ կգլխավորի Իրանի իններորդ մեջլիսը՝ ուղիղ մեկ տարի առաջ նա ընտրվեց խոսնակ խորհրդարանական ընտրություններից հետո: