29 մայիսի 2013 - 14:41 AMT
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը և «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը կհամագործակցեն

Մայիսի 31-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կայցելի Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ՝ հանդիպելու տեղի երեխաների և երիտասարդների հետ:

Հանդիպման ընթացքում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի միջև: Միջոցառմանը կմասնակցեն նաև Երիտասարդական խորհրդի անդամները, ովքեր կներկայացնեն խնամքից դուրս գալու հետ կապված իրենց իրավունքներին առնչվող հիմնական հարցերը և կծանոթանան, թե ինչ դեր ունի Պաշտպանը այդ խնամքի իրականացման և հետագա աջակցության ոլորտում:

Հանդիպման շրջանակներում նախատեսվում է նաև այցելություն 1 ՍՕՍ ընտանիք, ասվում է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ: