29 մայիսի 2013 - 21:02 AMT
Մարզպետարաններում և ԱԻՆ մարզային ՃԿԿ-ներ-ում շուտով կներդրվի վիդեոկոնֆերանս համակարգ

ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվել է պատանի հրշեջ-փրկարարների առաջնություն, որի արդյունքում ընտրված լավագույն մասնակիցներից կազմված հավաքական թիմն ամռանը կմեկնի Բելառուս` մասնակցելու փրկարարների միջազգային մանկապատանեկան հավաքին։Այս մասին այսօր ԱԻ նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրել է, որ հունիսին Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները կժամանեն Հայաստան` տեղում ուսումնասիրելու Գառնու դիտարանի սարքերի վիճակն ու քննարկելու դրանց վերագործարկման տարբերակները։

Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարել է հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանն ավելի խստացնել անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը բազմամարդ օբյեկտներում։

«Ռոստելեկոմի» հետ համագործակցության արդյունքում մարզպետարաններում և ԱԻՆ մարզային ՃԿԿ-ներ-ում շուտով կներդրվի վիդեոկոնֆերանս համակարգ: Այն թույլ կտա արտակարգ իրավիճակների դեպքում օպտիկական մալուխներով ստեղծվող ցանցի օգնությամբ վիդեոկոնֆերանսներ անցկացնել` առցանց:

ԱԻՆ անձնակազմի կառավարման բաժնին հանձնարարվեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի լավագույն շրջանավարտներին ապահովել աշխատանքով։

Ա. Երիցյանին զեկուցեցին, որ աղետների բժշկության թեմայով դաշտային վարժանքներ են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում։