19 հունվարի 2006 - 13:47 AMT
ՎԶԵԲ-ի տնօրենների խորհուրդը կքննարկի Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագիրը
Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհուրդը փետրվարի 21-ին կայանալիք նիստում կքննարկի Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագիրը: Ծրագրի արժեքը կազմում է 15 մլն դոլար եւ ուղղված է էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը եւ ներկրվող էներգակիրներից կախվածության նվազեցմանը: Ծրագրի ֆինանսավորմանը կմասնակցեն ՎԶԵԲ-ը (7 մլն դոլար), Համաշխարհային բանկը (5 մլն դոլար) եւ «Կասկադ-կրեդիտ» հայկական վարկային կազմակերպությունը (3 մլն դոլար): ՎԶԵԲ-ի փորձգետների կարծիքով` նախագծին «Կասկադ-Կրեդիտի» մասնակցությունը կխթանի այլ հավանական մասնավոր ներդրողների հետաքրքրությունը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: