Մայիսի 31-ին պաշտոնական այցով ՀՀ ԱԻ նախարարություն կժամանի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Այցի հիմնական նպատակն է ծանոթանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանն ու հնարավորություններին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Նախարար Արմեն Երիցյանն պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում և աջակցություն ցուցաբերել տեղի փրկարար ծառայությանը։
ԼՂՀ նախագահի այցի կապակցությամբ ԱԻ նախարարության շարահրապարակում տեղի կունենա ԱԻՆ ձեռքբերումները և տեխնիկական հագեցվածությունը ներկայացնող ցուցադրություն, ինչպես նաև կանցկացվի ցուցադրական ուսումնավարժություն։