31 մայիսի 2013 - 17:04 AMT
Մայիսի 31-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 417.22 դրամ

Մայիսի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 417.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.50 դրամ:

Մայիսի 31-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 417.22 դրամ՝ մայիսի 30-ի համեմատ ավելանալով 0,51 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 541.59 դրամ` ավելանալով 0.12 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 կետով՝ 13,07 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: