31 մայիսի 2013 - 17:09 AMT
Երևանում քննարկել են Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում ձեռագրերի թվյանացմանն աջակցության հարցերը

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունեց Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչ Աբբահայր Տեր Եղիա Ծայրագույն վարդապետ Քիլաղպեանին և Ավանի Մխիթարյան վարժարանի տնօրեն Հոգեշնորհ Սերովբե վարդապետ Չամուրլյանին:

Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում ձեռագիր մատյաններ, վավերագիր նյութեր և արժեքավոր այլ փաստաթղթեր թվայնացնելու նպատակով սարքավորումներ ձեռք բերելու համար ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 53 500 000 ՀՀ դրամի օժանդակության ապահովման հարցը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: