31 մայիսի 2013 - 21:51 AMT
Մխիթարյան Միաբանության ձեռագիր մատյանները և վավերագիր նյութերը կթվայնացվեն

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչ Աբբահայր Տեր Եղիա Ծայրագույն վարդապետ Քիլաղպեանին և Ավանի Մխիթարյան վարժարանի տնօրեն Հոգեշնորհ Սերովբե վարդապետ Չամուրլյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում այլ հարցերի թվում քննարկվել են նաև Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում ձեռագիր մատյաններ, վավերագիր նյութեր և արժեքավոր այլ փաստաթղթեր թվայնացնելու նպատակով սարքավորումներ ձեռք բերելու համար ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 53 500 000 ՀՀ դրամի օժանդակության ապահովման հարցը: