21 հունվարի 2006 - 15:20 AMT
Պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի երկաթուղայինների կոնսորցիում ստեղծելու մասին
Հունվարի 19-ին Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղիների վարչության ղեկավարներ Վլադիմիր Յակունինը, Իրակլի Էզուգբայան եւ Արարատ Խրիմյանը Մոսկվայում պայմանավորվել են բիզնես-֊ծրագիր իրականացնել Աբխազիայի տարածքով Սոչի - ֊Թբիլիսի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու նպատակով: Ծրագրի իրականացման արդյունքում կվերականգնվի Ռուսաստան - ֊Հայաստան երկաթուղային կապը, որը վրաց-աբխազական հակամարտության պատճառով չի գործում 1993 թվականից ի վեր: Վլադիմիր Յակունինը «Գուդոկ» թերթին հայտնել է, որ ստեղծվելու է միջազգային կոնսորցիում` «Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղիների եւ աբխազ երկաթուղայինների մասնակցությամբ»: Չի բացառվում, որ ծրագրին կմիանա նաեւ Ադրբեջանը: «Դա լինելու է կոմերցիոն կառույց, որին մասնակցելու համար մենք հրավիրում ենք այն ընկերություններին, որոնք շահագրգռված են բեռնափոխադրումներ իրականացնել այդ ճանապարհով», - ասել է Վ.Յակունինը: Նրա խոսքերով, մոտ ժամանակներս կկազմավորվի աշխատանքային խումբ, որը զբաղվելու է կոնսորցիումի կազմակերպմամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: