Լատվիայի Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-6-ը եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կգտնվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը :
Այցի ընթացքում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի, Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի, վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսի հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաև Սեյմի Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: