23 հունվարի 2006 - 17:14 AMT
ԼՂՀ ղեկավարը Երեւանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երեւան: ԼՂՀ նախագահը Երեւանում կհանդիպի ԵԱՀԿ Գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դը Գուխտին, որը Հայաստանի մայրաքաղաք կժամանի հունվարի 24-ին, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: