3 հունիսի 2013 - 14:30 AMT
Ջոն Քերին կրկին մեկնում է Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առաջիկայում մտադիր է կրկին այցելել Աման վերսկսելու համար պաղեստինա-իսրայելյան բանակցությունները:

Ինչպես հայտնել է Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդան, որն այցելել է Ռամալլահ, ԱՄՆ-ն ակտիվ փորձում է վերադարձնել Իսրայելին ու ՊԻ բանակցությունների սեղանի մոտ: Նախարարը հավելել է, որ իր այցը Ռամալլահ և հանդիպումը ՊԻ ղեկավար Մահմուդ Աբբասի հետ այդ ջանքերի մի մասն է, հայտնում է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը:

Քերին պահանջում է ՊԻ վերադառնալ Իսրայելի հետ բանակցություններին առանց նախապայմանների: