3 հունիսի 2013 - 15:43 AMT
SIPRI. Միջուկային բոլոր 5 տերությունները նոր միջուկային սպառազինություն են մշակում

Ըստ Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI), միջուկային բոլոր 5 տերությունները՝ Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, նոր միջուկային սպառազինություն են մշակում, գրում է The Guardian-ը: Տպավորություն է առաջանում, որ այդ պետությունները վճռական են պահպանելու միջուկային արսենալներն անորոշ ժամանակով, ասվում է SIPRI տարեկան ամփոփագրում:

2013թ. տվյալներով 8 պետությունների՝ 5 «պաշտոնական» և Հնդկաստանի, Պակիստանի ու Իսրայելի, համախառն միջուկային արսենակը հավասար է օպերատիվ միջուկային զենքի 4400 միավորի, ասվում է հոդվածում: Մարտագլխիկների ընդհանուր թիվը հասնում է 17 265-ի:

Աճում են նաև ոչ միջուկային զենքի վաճառքի ծավալները: