23 հունվարի 2006 - 18:17 AMT
Պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքները տարվում են արագացված տեմպերով
Գազի առաքումը Հայաստան եւ Վրաստան կարող է վերականգնվել արդեն մեկ օրից: Այդ մասին հայտարարել է Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի վերականգնողական աշխատանքների պետ Վիկտոր Կրայնովը: «Ողջ տեխնիկան արդեն տեղափոխվել է այդ ուղղությամբ, ընթացքի մեջ է տեխնոլոգիական աշխատանքների հաստատումը,-ասել է նա:-Եթե աշխատանքը գնա նույն տեմպերով, եւ մեզ ոչինչ չխանգարի, ապա արդեն վաղը հնարավոր կլինի գազը առաքել»: Ռազմավիրական ճանապարհը, որի երկայնքով է անցնում Մոզդոկ-Թբիլիսի գազատարը, ամբողջությամբ փակված է մեքենաներով: Գազատարի վերանորոգման աշխատանքների համար օգտագործվում է 30 միավոր ծանր տեխնիկա, որը Հյուսիսային Օսեթիա է տեղափոխվել «Գազպրոմի» Մոզդոկի, մինվոդի եւ Ստավրոպոլի ստորաբաժանումներից: Եզրերին կանգնած են 10 բենզատարներ եւ վառելիքով այլ բեռնատարներ: Աշխատանքներին մասնակցում է 79 հոգի: 60 վերանորոգող բանվորներ աշխատում են երեք հերթափոխով: Նրանց անվտանգությունը ապահովում են Հյուսիսօսական ՕՄՈՆ-ի աշխատակիցները եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների օպերատիվ խումբը: «Բանվորներն արդեն փորել են խողովակի 30 մետրը, կտրելու համար վնասված մասը եւ նորը զոդելու համար,-պարզաբանել է աշխատանքների պետը:-Այժմ խողովակը նախապատրաստում են կտրելու համար»:

Պայթյունի տեղում է եղել հանրապետության կառավարության նախագհ Ալեքսանդր Մերկուլովը: «Մեզ շատ խիստ հանձնարարական է տրված լիովին վերականգնել գազատարը մինչեւ հունվարի 27-ը, ես ինքնս ցանկացա համոզվել, որ բանվորները ոչ մի բանի կարիք չունեն, եւ այն ամենը, ինչ կախված է հանրապետությունից, արվել է»,-ասել է նա: Վթարի տեղում ակնկալվում է վրացական կողմի ներկայացուցիչների ժամանումը, որոնց «Գազպրոմը» թույլ է տվել անձամբ համոզվել, որ վերականգնողական աշխատանքները գազատարում տարվում են արագացված տեմպերով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: