23 հունվարի 2006 - 18:24 AMT
Ուժեղ ձյան պատճառով դադարեցվել է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ
«Արմավիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի 13:00-ից(Մոսկվայի ժամանակով) շարունակվող ուժեղ ձյան պատճառով դադարեցվել է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ: Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները փակ են օդանավերի ընդունման եւ թռիչքի համար: Ստեղծված իրավիճակի պատճառով ավիաընկերության ինքնաթիռները, որոնք օդանավակայանի փակման պահին օդում էին գտնվում, ուղղվել են պահուստային օդանավակայաններ: Մնացած չվերթերը հետաձգվել են մինչեւ եղանակային պայմանների բարելավումը (մոտավորապես մինչեւ հունվարի 23-ի 18:00), հաղորդում են «Արմավիա» ավիաընկերությունում: