3 հունիսի 2013 - 18:44 AMT
Tagesspiegel. Ադրբեջանը լոբբիստներին գնում է Գերմանիայում

Բաքվում անցած Եվրատեսիլից մեկ տարի անց, Ադրբեջանը կրկին հայտնվեց եվրոպական հանրության ուշադրության կենտրոնում: Կուլիսների ետևում ռեժիմի ներկայացուցիչները զբաղված են Ադրբեջանի մասսայական լոբբինգով: Տարիներ շարունակ Բաքուն փորձում է ազդել Եվրոպայի խորհրդի քաղաքականության վրա: Իսկ Գերմանիայում ռեժիմը փորձում է քաղաքական գործիչներին իր կողմը քաշել»,-գրում է Tagesspiegel-ը:

Բունդեսթագի պատգամավորը իր լրացուցիչ եկամուտների ցանկում գրել է, որ 2012թ. ադրբեջանական դեսպանատնից ստացել է 3500-7000 եվրո Բաքվի դիվանագիտական ակադեմիայում զեկույցի համար:

Ըստ «Կայունության եվրոպական նախաձեռնության» զեկույցի, «խավիարային դիվանագիտության շրջանակներում» Բաքուն ամեն տարի ԵԽ 30-40 պատգամավոր է հրավիրում Ադրբեջան և նվերներ մատուցում նրանց: