Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը լքել է ևս մեկ հայ բռնցքամարտիկ: 52 կգ քաշային կարգում Նարեկ Աբգարյանը զիջել է իռլանդացի Մայքլ Կոնլանին:
Մինչ այդ պարտություն է կրել նաև Արա Պուլուզյանը (64 կգ): Իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել Արման Հովնիկյանը (75 կգ), որը 3:0 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Էլնուր Սուլեյմանովին:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Հովհաննես Դանիելյանը (49կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ) և Արմեն Սիմոնյանը (+91 կգ):