ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ AJC Global Forum-ի շրջանակներում:
Ըստ Քերիի, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շաղկապված են գործընկերությունում Աֆղանստանում, ISAF շրջանակներում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա պետքարտուղարը նշել է, որ կարգավորման ուղիները քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Հակամարտության կարգավորումը չափազանց կարևոր է, ԱՄՆ-ն շահագրգռված է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»,-ասել է Ջոն Քերին: