Եկատերինբուրգում բացվել է Ռուսաստան-Եվրամիություն 31-րդ գագաթաժողովի լիագումար նիստը: Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Վլադիմիր Պուտինը, եվրոպական կողմից՝ ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյը ւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Բարձր մակարդակի հանդիպումն անցնում է առևտրական Սևաստյանովի պատմական tan սյունազարդ դահլիճում: Ընդլայնված նիստում քննարկվելու են Ռուսաստանի և Եվրամիության միջև նոր հիմնարար համաձայնագրին առնչվող հարցեր:
Աշխատանքային նախաճաշի ժամանակ քննարկվելու է Սիրիայի թեման, Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը, ղարաբաղյան կարգավորման հարցը, Վրաստանն ու Կենտրոնական Ասիան: