
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր 2012թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց, որ նախարարության համար սահմանաված են եղել գերակա խնդիրներ:
Դրանցից մեկը կենսաթոշակների խնդիրն էր. «Մենք շարունակել ենք կատարելագործել կենսաթոշակի էլեկտրոնային համակարգը և 2012թ.-ի օգոստոս ամսից մինչև 2013 թ.-ի մայիս ամիս շարունակել ենք այդ համակարգի ներդրման ամրապնդումը: Նախարարը նշեց, որ ոլորտում ներդրված նոր տեղեկատվական շտեմարանը գնալով մոտենում է հարյուր տոկոսանոց ճշգրտման: Նա նաև տեղեկացրեց, որ 2014թ.-ի հունվարից կուտակային կենսաթոշակային համակարգն ամբողջությամբ կգործակրվի:
Նախարարն անդրադարձավ նաև երեխաների իրավունքների պաշտպանության հարցին և ասաց, որ փորձում են լուծել ընտանիքների սոցիալական խնդիրները, որպեսզի երեխաներին չհանձնեն հաստատություններ. «Մանկատների թվաքանակը նվազում է և առաջիկայում նախատեսվում են այդ ոլորտում փոփոխություններ կատարել մատուցվող ծառայությունների հետ կապված»: