Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Արամ Ավագյանը մեկնարկել է հաղթանակով: Նա 56 կգ քաշային կարգում առավելության է հասել անգլիացի Գամալ Յաֆալի նկատմամբ:
Իսկ Հովհաննես Բոչկովն (60 կգ) իր առաջին մենամարտում զիջել է Կաստրիոտ Սոպին (Գերմանիա):
Առաջնությունը լքել են Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ) և Արման Հովնիկյանը (75 կգ):
Արման Սիմոնյանը (+ 91 կգ) դեռ ռինգ դուրս չի եկել: